Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

ԵՄ-ը Հայաստանին նոր զիջումների՞ է հակում

ԵՄ-ը Հայաստանին նոր զիջումների՞ է հակում
16.05.2025 | 18:32

«Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնությանը: Կարծում եմ՝ բոլորի շահերից է բխում, որ նրանք ստորագրեն խաղաղության համաձայնագիրը»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:

Դարձյալ գործ ունենք ընդհանուր բնույթի, հասցեականություն չենթադրող հայտարարության հետ:

Խաղաղության պայմանագրի տեքստի հարցում Երևանն ընդունել է Բաքվի բոլոր պահանջները, ինչի հետևանքով փաստաթուղթն ամբողջ ծավալով համաձայնեցվել է:

Բայց Ադրբեջանը, փաստաթուղթը ստորագրելու փոխարեն, երկու նախապայմաններ է առաջ քաշել ու երկու ամիս է ամենօրյա ռեժիմով թիրախավորում է Սյունիքի և Տավուշի գյուղերը:

Միջազգային հանրությունն այս ամենը չի «տեսնում», ինչը նշանակում է՝ ըստ էության, խրախուսել Ադրբեջանի պահանջները և Հայաստանին հակել նոր զիջումների՝ հանուն պայմանագրի ստորագրման:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2241

Մեկնաբանություններ